«Գրեմմիի» քառակի դափնեկիր բաս կիթառահար Սթենլի Քլարքը, որի համերգային ծրագրով մեկնարկելու է «Երևան ջազ ֆեստ»-ը, հոկտեմբերի 24-ին «Մեցցո» ակումբում հնարավորություն է ունեցել զրուցելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
«Իմ ստեղծագործական կյանքի ընթացքում բազմիցս առիթ եմ ունեցել հանդիպելու տարբեր քաղաքական գործիչների, բայց հազվադեպ է պատահում, երբ նրանց հետ ստացվում է հաղորդակցվել ինչպես ընկերոջ հետ: Շատ բան չգիտեմ ՀՀ վարչապետի մասին. եթե չեմ սխալվում՝ լրագրող է: Նրա հետ զրուցելով` հասկացա, որ լավ անձնավորություն է, սիրում ու գնահատում է լավ երաժշտությունը, ինչն անչափ կարևոր է»,- լրագրողներին ասել է երաժիշտը: