Հոկտեմբերի 25-ը նշվում է որպես ատոմային տեխնոլոգիաների օր: Ատոմային էներգիան Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի: Մեծամորի ատոմակայանը ապահովում է մեր երկրում արտադրվող էլեկտրաէներգիայի զգալի մասը: Կառույցում 2015 թվականից մեկնարկել են հիմնանորոգման աշխատանքները: Ֆինանսավորումը տրամադրել է ռուսական կողմը: Աշխատանքներն ավարտին հասցնելու համար անհրաժեշտ է, որ ռուս գործընկերները երկարաձգեն հատկացված վարկի և դրամաշնորհի օգտագործման ժամանակահատվածը: