Մերձմոսկովյան Սկոլկովո նորարարական կենտրոնում առավոտյան մեկնարկել է ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը: Հայաստանը ներկայացնում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Պատվիրակությունների ղեկավարների ավանդական լուսանկարահանումից հետո նիստը մեկնարկել է նախ նեղ, ապա՝ ընդլայնված կազմով: Քննարկվել են ԱՊՀ երկրների համատեղ աշխատանքին վերաբերող հարցեր: Գործակցության համակարգն ունի արդիականացման, կատարելագործման պահանջարկ, ընդգծել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմն այս անգամ չի փորձել սադրիչ քայլեր անել, ինչպես նախորդ նիստին: ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն էլ ընդգծել է, որ ադրբեջանական կողմը չնայած փորձել է աղավաղել պատմությունը, սակայն ստացել է արժանի պատասխան: