ԱՄՆ Հյուսիսային Կալիֆոռնիան դարձյալ կրակի ճիրաններում է: 200-ից ավելի հրշեջ է պայքարում աղետի դեմ: Մոտ 50 հազար մարդ տարհանվել է: Կրակն ընդգրկել է 6500 հեկտար տարածք Սոնոմայում, որը Կալիֆոռնիայի գինեգործության ամենահայտնի շրջաններից մեկն է: Նահանգի տարբեր շրջաններում հրդեհների բռնկումը սովորական է դարձել: Ամենասարսափելի հրդեհը Հյուսիսային Կալիֆոռնիայում գրանցվել է 2018-ին, աղետը 100 մարդու կյանք խլեց: