Բուխարեստում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 և 23 տարեկանների առաջնությունում հայ ծանրորդները շարունակում են փայլուն ելույթները։
Մ23 պայքարում Հայաստանը 89 կգ քաշային կարգում ներկայացնող Հակոբ Մկրտչյանն ու Դավիթ Հովհաննիսյանը նվաճել են ոսկե ու բրոնզե մեդալներ:
Աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոնը երկամարտի 375 կգ (165+210) արդյունքով դարձել է ոսկե մեդալակիր, իսկ Դավիթ Հովհաննիսյանը երկամարտում գրանցել է 357 կգ (161+196) ու զբաղեցրել երրորդ տեղը: Երկրորդ տեղը գրաված վրացի Ռևազ Դավիթաձեի երկամարտի արդյունքն է 363 կգ:
Հակոբ Մկրտչյանը նաև Եվրոպայի Մ-23 ռեկորդ է սահմանել երկամարտում: