Առաջին անգամ 3 թանգարան՝ Երևանի Ավետիք Իսահակյանի, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանները և Գյումրիի Ավետիք Իսահակյանի հուշատուն-թանգարանը հանդես են գալիս համատեղ՝ «Գրչի և վրձնի վարպետները՝ Իսահակյան - Սարյան» ծրագրով: Նախագծն այսօր կամփոփվի Գյումրիում՝ «Վարպետները՝ վարպետների քաղաքում» խորագրով: