Արաբական պետությունների լիգան դատապարտել է Անկարայի ռազմական ներկայությունը Սիրիայի հյուսիսում: Դատապարտող փաստաթղթում նշված է, որ Թուրքիայի գործողությունը արաբական պետության ինքնիշխանության խախտում է և սպառնալիք՝ Սիրիայի տարածքային ամբողջականության համար:
Անկարան անհեթեթ է համարել այդ քննադատությունը, քանի որ իր գործողությունների նպատակն է Հյուսիսային Սիրիան ազատագրել ահաբեկչական կազմակերպության (PYD / YPG) հսկողությունից, ապահովել միլիոնավոր տեղահանված սիրիացի արաբների, քրդերի և թուրքմենների վերադարձը հայրենիք:
Արաբական լիգայի դիրքորոշումը Անկարան համարել է կեղծավորություն: 2011-ին ԱՊԼ-ից Սիրիային վտարող պետությունները՝ Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն, այսօր սատարում են Ասադի ռեժիմին և կողմ են Սիրիայի վերադարձին լիգա:
Թուրքիան նաև իր երախտագիտությունն է հայտնել Պաղեստինին, որի ղեկավարությունը ձեռնպահ է մնացել թուրքական գործողությունները դատապարտող փաստաթուղթը ստորագրելուց: