Ուրբաթ ԵՄ անդամ պետությունների դեսպանները Բրյուսելում չկարողացան համաձայնեցված որոշում ընդունել Brexit-ի ժամկետի երկարաձգման վերաբերյալ: Դիվանագետների հաջորդ հանդիպումը կկայանա հոկտեմբերի 28-ին:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն առաջարկել է Brexit-ի հարցով դեկտեմբերի 12-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել: Որոշումն ընդունելու համար նրան պետք է պատգամավորների առնվազն երկու երրորդի աջակցությունը:
Լեյբորիստական կուսակցության ղեկավար Կորբինը հայտարարել է, որ պատրաստ են աջակցելու այդ առաջարկին, եթե Ջոնսոնը հրաժարվի կոշտ Brexit-ից:
Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն էլ մի քանի օր առաջ խորհուրդ էր տվել ԵՄ 27 երկրների ղեկավարներին բավարարել Լոնդոնի խնդրանքը և ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի «ապահարզանի» ամսաթիվը հետաձգել մինչև հաջորդ տարվա հունվարի 31-ը: