Բրիտանական NewsThump երգիծական կայքը գրել է, որ ԵՄ 27 երկրներն արդեն հոգնել են Brexit-ից և այդ խնդրից ազատվելու համար որոշել են հոկտեմբերի 31-ին լուծարել Եվրամիությունը՝ նոր կառույց ձևավորելով, որը կկոչվի Եվրոպական դաշինք և կգործի նույն ԵՄ-ի կառույցներով, կանոններով ու օրենքներով:
Այսպիսով, ըստ երգիծաբանների, Մեծ Բրիտանիան կմնա ԵՄ միակ երկիրը: Եվրոպական դաշինքի ապագա նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հույս է հայտնել, որ ԵՄ միակ անդամի հետ լավ հարաբերությունները կպահպանվեն՝ ծաղրել է կայքը:
Յունկերն ավելացրել է. «Քանի որ Մեծ Բրիտանիան կլինի ԵՄ-ի միակ երկիրը, դժվար չի լինի ինքն իր հետ Եվրամիությունից դուրս գալու մասին համաձայնագիր կնքելը»: Երգիծաբաններն էլ շարունակել են. «Չնայած, հաշվի առնելով վերջին երեք տարվա փորձը, ի՞նչ իմանաս»: