Չինաստանի Ուհան քաղաքում ընթացող Համաշխարհային բանակային ամառային 7-րդ խաղերում Հայաստանը սպորտային մարմնամարզությունում ներկայացնում էին Հարություն Մերդինյանը, Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը։
Մերդինյանը նժույգաթափեր վարժությունում միայն 0,33 միավորով հետ մնաց 3-րդ տեղը զբաղեցրած բրազիլացի մարզիկից։ Իսկ Ավետիսյանը օղակներ վարժության եզրափակիչում վաստակեց 14,533 միավոր ու նվաճեց բրոնզե մեդալ։ Վահագն Դավթյանն էլ նույն վարժությունում զբաղեցրեց 4-րդ տեղը։
Այսպիսով, Հայաստանն այս խաղերում ներկայացնող 12 մարզիկներից միայն երկուսը կարողացան մրցանակային տեղ զբաղեցնել։