Ավստրալիայում զբոսաշրջիկների հերթ է գոյացել Անանգու բնիկների Ուլուրու սուրբ լեռը բարձրանալու համար: Տեղացիների պահանջով՝ ավստրալիական կառավարությունն արգելել է բարձրանալ լեռը:
Զբոսաշրջիկներն, ըստ բնիկների, փչացնում են սուրբ վայրը՝ իրենց հետ տանելով քարի փոքր կտորներ: Եվ դա այն դեպքում, երբ շատերը հետո խոստովանել են, որ քարերն իրենց միայն անհաջողություն են բերել: