Միացյալ նահանգների պաշտպանության նախարար Մարկ Էսփերն այն կարծիքին է, որ Անկարան Սիրիայի հարցով պետք է բանակցի ոչ թե Մոսկվայի, այլ Հյուսիսատլանտյան դաշինքի հետ:
Բարձրաստիճան պաշտոնյան խոստովանել է, որ Սիրիայի վերաբերյալ Ռուսաստանի և Թուրքիայի պայմանավորվածությունները Մոսկվայի խոշոր դիվանագիտական ձեռքբերումն են:
Միաժամանակ նա հաստատել է, որ ԱՄՆ-ը նախատեսել է 500 զինծառայող ուղարկել Սիրիա՝ այդ երկրի հյուսիս-արևելքում նավթի հանքավայրերը հսկելու համար: