Ռուս դիվանագետներից հետո ԱՄՆ թիրախում են հայտնվել չինացիները: Պեկինը բողոքել է ԱՄՆ-ում չինացի դիվանագետների տեղաշարժի ազատությունը սահմանափակող՝ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի որոշման դեմ՝ գրել է South China Morning Post-ը:
Նոր կանոնների համաձայն ՝ Միացյալ Նահանգներում Չինաստանի դիվանագետները պետք է հինգ օրվա ընթացքում հայտարարեն իրենց ծրագրերի մասին՝ լինեն դրանք հանդիպումներ վարչակազմի տարբեր մակարդակների ներկայացուցիչների հետ, այցելություն համալսարաններ, քոլեջներ, հետազոտական ինստիտուտներ, թե մշակութային կազմակերպություններ:
Չինաստանի դեսպանատունն արդեն հայտարարել է, որ հիշյալ որոշումը խախտում է Վիեննայի կոնվենցիան և երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների մասին՝ ՄԱԿ-ի 1961 թ. պայմանագիրը:
Ամերիկացի դիվանագետները, որոնք նախկինում աշխատել են Չինաստանում, քմծիծաղ են տվել՝ նշելով, որ Պեկինն արդեն մի քանի տարի խոչընդոտում է չինական հասարակության հետ կապեր հաստատելու իրենց փորձերը: