Բրիտանական ոստիկանությունը ձերբակալել է 39 մարդու մահվան գործով կասկածվող ևս երկու քաղաքացու՝ 38-ամյա տղամարդու և կնոջ: Նրանց մեղադրում են մարդկանց մահվան և օտարերկրյա քաղաքացիների ապօրինի տեղափոխությանը մասնակցելու համար:
Չինաստանի քաղաքացիների՝ 31 տղամարդու և 8 կնոջ մարմինները հայտնաբերվել էին հոկտեմբերի 23-ին Անգլիայի Էսեքսի կոմսությունում բեռնատար մեքենայի կցասայլում: Ըստ նախնական տարբերակի, նրանց մահվան պատճառը գերսառեցումն է, սառնարան-բեռնատարի ներսում ջերմաստիճանը եղել է մինուս 25 աստիճան: