ՆԱՏՕ-ի երկու էսկադրային ականակիր է մտել վրացական Բաթումի նավահանգիստ՝ վրացական առափնյա պարեկության հետ համատեղ զորավարժություններ անցկացնելու համար: Դրանք ITS VESUVIO (Իտալիա) և TCG AMASRA (Թուրքիա) ռազմանավերն են, որոնք ՆԱՏՕ-ի ականազերծման գործողություններ իրականացնող խմբի անդամ են:
Ավելի վաղ՝ հոկտեմբերի 22-ին, Բաթում էր մտել ամերիկյան Porter (DDG-78) հրթիռային հածանավը: