Քրդական ուժերը սկսել են իրենց ապստամբական խմբերի դուրսբերումը թուրք-սիրիական սահմանից: Այս մասին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը:
«Մենք գոհունակությամբ ընդգծում ենք, որ Սոչիում ձեռքբերված համաձայնագիրը կյանքի է կոչվում»:
Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունների ժամանակ համաձայնագիր էր ստորագրվել, որի համաձայն քրդական ուժերը վեցօրյա ժամկետում պետք է լքեն այն տարածքը, որտեղ Թուրքիան մտադրվել է անվտանգության գոտի ստեղծել՝ սիրիացի փախստականներին վերաբնակեցնելու համար: