Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Սիրիայի շուրջ ձեռքբերված համաձայնության վերաբերյալ։
«Ուրախ եմ արձանագրել, որ Սիրիայի հարցով Սոչիում ձեռքբերված համաձայնություններն անդրադարձ ունեն նաև այն հարցերին, որոնք առնչվում են Սիրիայի հայության անվտանգության հարցերին և որոնց վերաբերյալ քննարկումներ էի ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Սա ընդգծում է հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական-դաշնակցային բնույթը: Մենք շարունակում ենք հետևել Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին, շարունակում ենք մեր հումանիտար առաքելությունը և մեր աջակցությունը քաղաքացիական բնակչությանը»,- գրել է Փաշինյանը: