Հայ դաշնակահարներ Արթուր Գրիգորյանն ու Արմեն Պուչինյանը Ռիգայում կայացած դաշնակահարների միջազգային մրցույթից վերադարձել են հաղթանակով և ոսկե մեդալներով:
Պատանի երաժիշտները ՀՀ և Արցախի երիտասարդ տաղանդավոր երաժիշտ-կատարողների «Հարմոնիում» զարգացման կենտրոնի անդամներ են (Գեղարվետական ղեկավար՝ ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Բաբախանյան):
Մրցույթում Արթուր Գրիգորյանը հաղթող է ճանաչվել մենակատարների խմբում, իսկ Արմեն Պուչինյանի հետ՝ նաև «Lավագույն դաշնամուրային դուետ» անվանակարգում: