Ինչու՞ է Հայաստանը հետընթաց արձանագրել Համաշխարհային բանկի այսօր հրապարակած «Doing business» զեկույցում՝ կառավարության նիստում էկոնոմիկայի նախարարից մեկնաբանություն է պահանջել վարչապետը։ «Խնդիրը ռեյտինգային գործընթացի մեթոդաբանության փոփոխության մեջ է»,- ասել է Տիգրան Խաչատրյանը։ Առաջին անգամ ՀԲ-ն գնահատել է նաև երկրներում բորսաների ակտիվությունը, այսինքն՝ ամրագրել է, թե քանի ընկերություն է բաժնետոմս թողարկել։