Կառավարության նիստում հաստատվել է սոցիալական բարեփոխումների հերթական ձեռնարկը։ Դրանով նախատեսվում է կյանքի դժվարին վիճակում հայտնված երեխային, տարեցին ու հաշմանդամություն ունեցող անձին վկայագիր տալ, որով նրանք կկարողանան ընտրել ու ստանալ իրենց անհրաժեշտ ծառայությունը։
«Մենք առանց սենտիմենտի պետք է պայքարենք այս բարեփոխումների համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանն՝ ի պատասխան հնչող քննադատություններին, թե պետությունը ծերանոց կամ գիշերօթիկ է փակում։