ԼԻբանանում բողոքի ակցիաները շարունակվում են: Նախկին իշխանության անդամները կոչ են անում նոր ընտրություններ անցկացնել երկրում՝ կառավարությունից «ազատվելու» համար:
Լիբանանում զանգվածային ցույցերի մասնակիցները բողոքում են երկրում կոռուպցիայի, գործազրկության, վատ ենթակառուցվածքների և ահռելի չափերի հասնող ներքին պարտքի դեմ: Իրավիճակն ավելի են բարդացրել հարևան Սիրիայից Լիբանանում ապաստան ստացած մոտ մեկ միլիոն փախստականները: Չնայած Լիբանանում տնտեսական բարեփոխումներ անցկացնելու վարչապետի խոստմանը՝ ցույցերը չեն դադարում, ակտիվիստներն էլ պահանջում են կառավարության հրաժարականը: