Իսրայելում կառավարություն ձևավորելու՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի երկու փորձերը տապալվել են, և այժմ հերթը նրա քաղաքական ընդդիմադիր Բենի Գանցինն է:
Հրեական պետության նախագահը Գանցին տվել է 28 օր ժամանակ դրա համար: Եթե Նեթանյահուի գլխավոր քաղաքական հակառակորդն էլ ձախողվի, մեկ տարվա ընթացքում խորհրդարանական նոր ընտրություններ կանցկացվեն, որոնք թվով երրորդը կլինեն: