Իսպանիայի բռնապետ Ֆրանսիսկո Ֆրանկոյի աճյունն էքսհումացիայի կենթարկվի: Երկրի նախկին ղեկավարի աճյունը պետական դամբարանից կտեղափոխվի և հողին կհանձնվի Էլ Պարդո գերեզմանոցում՝ կնոջ կողքին: Իսպանիայի Գերագույն դատարանը նման որոշում է կայացրել խնդրահարույց հարցի վերաբերյալ տարաձայնություններից ու խիստ քննադատություններից հետո:
Դամբարանից Ֆրանկոյի մարմինը արտաշիրիմման ենթարկելու որոշումից հետո նախկին բռնապետի ընտանիքը բազմիցս դիմել էր Վերաքննիչ դատարան, բայց Իսպանիայի Գերագույն դատարանը մերժեց հայցը:
Հիշեցնենք, որ Ֆրանկոն իշխանության էր եկել քաղաքացիական պատերազմի ավարտից հետո՝ 1939-ի հեղաշրջման հետևանքով, և երկիրը ղեկավարել է մինչև 1975 թվականը: