Սոցիալական ցանցերում գրառումների համար Թուրքիայում ձերբակալվել է Net լրատվական գործակալության լրագրող Էմրե Օրմանը: Հիմնավորումն այն է, որ Օրմանն իբր թե «ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչություն» է արել:
«Ձերբակալվել է լրագրող Էմրե Օրմանը: Բոլորին կոչ ենք անում տեր կանգնել տեղեկացված լինելու իրենց իրավունքին ու միայնակ չթողնել ազատազրկված լրագրողներին»,- ասված է Թուրքիայի մամուլի, տպագրության ու հեռարձակման աշխատակիցների արհմիության հայտարարությունում:
Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով՝ Թուրքիան աշխարհում բանտարկված լրագրողների թվով աշխարհում առաջինն է: