Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադել ալ Ջուբեիրը հայտարարել է, որ Իրանի հետ հարաբերություններում մեղմ քաղաքականությունն արդյունք չի տալիս, և Թեհրանին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելու միակ ճանապարհն առավելագույն ճնշումն է:
«Կարծում ենք՝ մեղմ քաղաքականությունն արդյունք չի տալիս: Անհրաժեշտ են գործողություններ, այլ ոչ թե բառեր: Իրանի կառավարության անդամները խոսում են, սակայն իշխանություն չունեն: Նրանք, որոնք իշխանություն ունեն, օրինակ՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, չեն ցանկանում բանակցել»: