Լիբանանի նախագահ Միշել Աունը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպելու երկրում կազմակերպված բողոքի շարժման ներկայացուցիչների հետ։
«Կառուցողական երկխոսությունը երկիրը փրկելու լավագույն ուղին է»,- ընդգծել է նա ժողովրդին հղած հեռուստաուղերձում:
«Ես պատրաստ եմ հանդիպելու բողոքողների հետ և լսել նրանց պահանջները, ինչպես նաև հայտնել իմ դիրքորոշումը»,- նշել է Լիբանանի նախագահը: Աունի ուղերձը նրա առաջին հրապարակային ելույթն է դարձել Բեյրութում և երկրի այլ քաղաքներում մեկ շաբաթ շարունակվող հակակառավարական ցույցերից հետո: