Եգիպտոսում հորդառատ անձրևների ու հեղեղումների ժամանակ մահացել է մոտ երկու տասնյակ բնակիչ: Կան բազմաթիվ տուժածներ: Վերջին երկու օրերի ընթացքում Եգիպտոսում բնական աղետի պատճառով փակվել են դպրոցներ ու այլ հաստատություններ: Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն, եղանակային անբարենպաստ պայմանները դեռևս կպահպանվեն: Սպասվում են առատ տեղումներ: