Բանգլադեշի դատարանը մահապատժի է դատապարտել 16 հոգու, որոնք մեղադրվում են ուսանողին հրկիզելու միջոցով սպանելու համար: 19-ամյա Նուսրատ Ջահան Ռաֆիին հրկիզել են այն բանից հետո, երբ նա իր ուսուցչին մեղադրել է սեռական բռնությունների համար:
Ապրիլին ուսանողի սպանությունը ցնցել էր երկիրն ու ժողովրդին, որից հետո Բանգլադեշում բողոքի ալիք էր բարձրացել: Քաղաքացիները պահանջել են առավելագույն պատիժ սահմանել մեղավորների համար:
19-ամյա Նուսրատ Ջահան Ռաֆիի մարմինն այրվել էր 80 տոկոսով, և դեպքից 4 օր անց նա մահացել էր: