Այսօր կառավարության բակում եռագույն դրոշով սեղան է կահավորել և «աշխատանքի ներկայացել» իրեն այլընտրանքային վարչապետ համարող Անի Զախարյանը։ Լրագրողներին նա տեղեկացրել է, որ այսուհետև առնվազն ամեն հինգշաբթի կլինի գործադրի մուտքի մոտ, որպեսզի մարդկանց հնարավորություն տա ներկայիս իշխանությունից հրաժարվելու և իրեն ընտրելու։ Ըստ Զախարյանի` անհրաժեշտ մեկ միլիոն ստորագրությունից այս պահին ունի երեքը։