Ազգային ժողովի այսօր հերթական նստաշրջանի աշխատանքներն ավարտեց երեկ քննարկած մի շարք հարցերի քվեարկությամբ:
Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեցին Քրեական, Հարկային, ինչպես նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքսգրքերում փոփոխություններ կատարելու մի շարք նախագծեր:
Օտարերկրացի դատապարտյալներին առանց լրացուցիչ ընթացակարգերի տարբեր աշխատանքներում ներգրավեու հնարավորություն տալու նախագիծը: Խորհրդարանն առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեց նաև երեկ բուռն քննարկման արժանացած Սևանա լճի էկոհամակարգի պահպանմանն առնչվող նախագծին, որով առաջարկվում է Սևանից օրենքով սահմանված 170 միլիոն խորհրանարդ մետր ջրառը որևէ դեպքում չգերազանցել: