Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այսուհետ դուրս կգա Մերձավոր Արևելքից, քանի որ ԱՄՆ-ն այլևս աշխարհի ոստիկանը լինելու կարիք չունի: Սպիտակ տան ղեկավարն իր նստավայրից հատուկ ուղերձ է հղել և նշել Միացյալ Նահանգների ու Մերձավոր Արևելքի հարաբերությունների ուղղությունը փոխելու մասին:
«Մենք հեռանում ենք: Թող մեկ ուրիշը պայքարի արյունով լցված այդ հողի վրա: Մեր զինվորականների աշխատանքն աշխարհի ոստիկանի գործը չէ»,- հայտարարել է Թրամփը:
Մերձավոր Արևելքի երկրների ու ԱՄՆ-ի հարաբերությունների ուղղությունը փոխելու որոշումը պայմանավորված է Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերմամբ:
«Մյուս երկրներն էլ պետք է գան ու արդար կիսեն այս աշխատանքը: Ես հավատարմորեն հետամուտ կլինեմ այլ ուղղության, որը կտանի դեպի Ամերիկայի հաղթանակին»: