ԱՄՆ ԿՀՎ-ի նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը, որը գաղտնազերծել էր Միացյալ Նահանգների հատուկ ծառայությունների աշխատանքի մեթոդները և Ռուսաստանում ապաստան ստացել, հայտնել է, որ «թակարդն» է ընկել Ռուսաստանում:
Joe Rogan Experience-ին տված հարցազրույցում Սնոուդենը բացահայտել է տեղի ունեցածի մանրամասները և նշել, որ երկար ժամանակ քննադատել է Ռուսաստանի կառավարությանն ու ՌԴ նախագահին:
«Ես քննադատել եմ ՌԴ նախագահին, ես քննադատել եմ լրտեսության մասին Ռուսաստանի օրենքները: Դա իմ կյանքը չի հեշտացրել մի երկրում, որը ես չեմ ընտրել և որտեղ ես հայտնվել եմ թակարդում, քանի որ ի սկզբանե ես Լատինական Ամերիկայի ճանապարհին էի, երբ Միացյալ Նահանգների կառավարությունը չեղարկել է իմ անձնագիրն ու ես այդ կերպ Ռուսաստանում հայտնվել եմ թակարդում: Դժվար է ընդդիմության մեջ լինել ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Ռուսաստանի կառավարության կողքին»: