Այսօր ՌԴ Սոչի քաղաքում կմեկնարկի «Ռուսաստան-Աֆրիկա» գագաթնաժողովը, և փորձագետներն արդեն իսկ ենթադրել են, որ նախագահ Պուտինը որոշել է գնալ Պեկինի հետքերով:
Ի տարբերություն Չինաստանի՝ Ռուսաստանն, իհարկե, շատ բան չունի առաջարկելու աֆրիկյան երկրներին (բացառություն են կազմում վարկերը, զենքի վաճառքն ու նավթագազային հանքավայրերում հնարավոր ներդրումները), բայց ակնհայտ է, որ Մոսկվան անշեղորեն է «շտապում հաստատվել» Աֆրիկա մայր ցամաքում:
Ի դեպ, այս հարցում Կրեմլը ևս մի հաջողություն ունի. հոկտեմբերի 20-ին Ռուանդան ռուսական ներկայացուցիչների հետ պայմանագիր է ստորագրել ատոմակայան կառուցելու վերաբերյալ: