Իվետա Մուկուչյանը, Արսեն Սաֆարյանը, Սիլվա Հակոբյանը, Ալբերտ Սիմոնյանը (Թաթան), Արման Հովհաննիսյանը հայտարարագրել են իրենց եկամուտները՝ ի թիվս 2019-ի ապրիլ ամսին հայտարարագրեր (հարկային հաշվարկներ) ներկայացրած երգիչների:
ՊԵԿ մամուլի ծառայությունը հայտնում է, որ սա հնարավոր է դարձել հարկային վարչարարության և առանձին երգիչ-երգչուհիների իրավագիտակցության բարձր մակարդակի, ինչպես նաև՝ համատեղ քննարկումների արդյունքում:
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ ոլորտի վարչարարությամբ պարզվել է, որ երգիչ Անդրեյ Հովնանյանը (Անդրեն) հանդիսանում է նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի և իր համերգային գործունեության ընթացքում ՀՀ տարածքից դուրս ստացված եկամուտներից առաջացող հարկերը հաշվարկում և վճարում է ԱՄՆ-ում:
ՊԵԿ-ը հայտնում է, որ հարկային վարչարարությունը կրում է շարունակական բնույթ, և դեռևս հարկային հաշվարկներ չներկայացրած երգիչների ու մյուսների գծով ձեռնարկվում են միջոցներ: