Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ Լոռու մարզպետարանում անցկացվել է մարզխորհրդի նիստ, որին մասնակցել են Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, մարզի համայնքների ղեկավարները և վարչական շրջանների պատասխանատուները։ Քննարկվել են համայնքների գործունեության կազմակերպմանը և մարզի զարգացման գերակայություններին ուղղված մի շարք օրակարգային հարցեր։
«Կարևոր եմ համարում անձամբ ձեզանից լսել համայնքներում կուտակված և առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների մասին։ ՀՀ Կառավարությունն այս մեկուկես տարվա ընթացքում համայնքապետների համար ստեղծել է քաղաքական և վարչական անհրաժեշտ բոլոր նախադրյալները նոր փոփոխությունների համատեքստում իրենց դրսևորելու և բարձր պատասխանատվությամբ սեփական հայրենիքի շենացման գործին նվիրվելու համար»,- ասել է նախարարը։
Սուրեն Պապիկյանը շեշտել է, որ յուրաքանչյուր համայնքապետ պատասխանատու է իր համայնքի զարգացման համար: