«Ռոմայի» կիսապաշտպան, Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը թվիթերյան իր էջում հանդես է եկել ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությանը վերաբերող գրառմամբ: Ֆուտբոլիստը ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան է:
«Մենք կարող ենք հասնել մեր ամբողջ ներուժին միայն այն դեպքում, երբ ունենք ճիշտ սնունդ, բայց այսօր, ցնցող է, յուրաքանչյուր 3 երեխայից մեկն ունի կա՛մ անբավարար, կա՛մ ավելորդ քաշ: Խնդիրները չափազանց մեծ են դրանք անտեսելու համար, ուստի ես կիսվում եմ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ծրագրով, որը կօգնի յուրաքանչյուր երեխայի առողջ մեծանալու գործում»:
«Որտե՞ղ կլինեի առանց սրա: Ճիշտ, առողջ սնունդն ինձ օգնել է մեծանալու ուժեղ, ամեն օր մարզվելու և ներդնելու իմ առավելագույնը յուրաքանչյուր խաղում: #ForEveryChild, առողջարար սնունդ, @UNICEF»: