Մեքսիկայի մայրաքաղաքում մեկնարկել է ծաղրածուների ամենամյա միջազգային հանդիպումը: Հավաքը, որը հայտնի է նաև «Ծիծաղի տոն» անունով, անցկացվում է արդեն մի քանի տարի: Ծաղրածուներն այդ ընթացքում մի լավ զվարճանում են, միմյանց են փոխանցում իրենց փորձառությունը, քննարկում, թե ինչպիսին պետք է լինի դիմահարդարումը, ինչպես պիտի կրել կեղծամը, ինչպես տեղաշարժվել հսկայական կոշիկներով, իսկ ամենակարևորը՝ ինչպես չվախեցնել երեխաներին:
Հանդիպման ավարտին ծաղրածուները որոշել են զինվորական հագուստով երթ անցկացնել Մեխիկոյի կենտրոնում: