Խորհրդարանում Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Արայիկ Հարությունյանն անդրադարձել է Սերգեյ Բագրատյանի հարցին՝ կապված բուհերում մայրենի լեզվի սահմանափակումների հետ: Նախարարն ասել է, որ բուհերը կներառեն հայոց լեզու, գրականություն, հայոց պատմություն առարկաները, բայց, ըստ մասնագիտությունների, դրանք պարտադիր չեն լինի: Այս առարկաները չանցնելու դեպքում ուսանողները հնարավորություն կունենան անցնելու 6-7 նոր մասնագիտական առարկա: