Իտալիայում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների և սողանքների հետևանքով երկու մարդ է մահացել: Պյեմոնտե լեռնային շրջանից տարհանվել են ավելի քան 130 բնակիչներ, որոնք արթնացել են քաոսի և ավերածության մեջ:
Վատ եղանակը սպառնում է նաև Իտալիայի հյուսիսային ամենամեծ քաղաքին՝ Միլանին: Չդադարող հորդառատ անձրևների հետևանքով Սեվեսո գետը դուրս է եկել ափերից և հեղեղել քաղաքի որոշ հատվածներ: Հետիոտները թակարդում են հայտնվել մի քանի ստորգետնյա անցումներում: Ամբողջ գիշեր հրշեջներն ու ոստիկանությունն աշխատել են անդադար՝ արձագանքելով շտապ օգնության կանչերին:
Նշենք նաև, որ ջրհեղեղներից առավել տուժել է Լիգուրիայի շրջանը: Ջենովա և Սավոնա քաղաքներում հայտարարվել է վտանգի «կարմիր» մակարդակ: Բնակիչներին սպառնում են նաև հավանական սողանքները: