Մերժում ստանալով ԵՄ-ից՝ Հյուսիսային Մակեդոնիան հայացքն ուղղել է դեպի Հյուսիսատլանտյան դաշինք ու ստացել ԱՄՆ-ի աջակցությունը: ԱՄՆ-ի Սենատը ձայների ճնշող մեծամասնությամբ վավերացրել է ՆԱՏՕ-ին Հյուսիսային Մակեդոնիայի անդամակցության մասին արձանագրությունը: Այս մասին հայտնել է Defense News-ը:
Արձանագրությունն արդեն վավերացրել են ՆԱՏՕ-ի 29 անդամից 24-ը: Երկու տարի առաջ Հյուսիսատլանտյան դաշինքի 29-րդ անդամ դարձավ նախկին Հարավսլավիայի Դաշնությունից անկախացած Չեռնոգորիան: