Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Վրաստանի էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավայի հետ։
Փոխվարչապետը նշել է, որ երկու երկրները տնտեսության ոլորտում զգալի չօգտագործված ներուժ ունեն, և անհրաժեշտ է նոր ու հավակնոտ ծրագրերի իրականացմամբ զարկ տալ հայ-վրացական առևտրատնտեսական համագործակցությանը։ Այս առումով Ավինյանը կարևորել է նաև երկարատև դադարից հետո այս տարվա ամռանը հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստի անցկացումը։
Զրուցակիցները քննարկել են արհեստական բանականության, միկրոչիպերի նախագծման, արբանյակային կապի, վերականգնվող էներգետիկայի ոլորտներում համագործակցության հնարավորությունները և համաձայնություն ձեռք բերել առավել մանրամասն ուսումնասիրելու այս ուղղություններով համատեղ նախագծեր իրականացնելու հեռանկարները։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հակամենաշնորհային ոլորտում երկու երկրների փոխգործակցության ամրապնդմանը։