Կինոռեժիսոր Մարտին Սկորսեզեն Հռոմի կինոփառատոն է բերել իր «Իռլանդացին» կինոնկարը: Այն նկարահանվել է Չառլզ Բրանդի «Լսել եմ՝ տներ ես ներկում» գրքի հիման վրա: Այդ արտահայտությունը մաֆիայի լեզվով նշանակում է՝ «լսել եմ՝ մարդ ես սպանում»: Ներկն այն արյունն է, որը մնում է տան պատերին` սպանությունից հետո: Սկորսեզեն ֆիլմում ընդգրկել է հայտնի դերասաններ Ռոբերտ Դե Նիրոյին, Ալ Պաչինոյին, Ջո Պեսչիին և Հարվի Քեյթելին: Ռեժիսորը խոստովանել է, որ նկարահանման հրապարակում ընտանեկան մթնոլորտ էր տիրում: Կինոնկարն ԱՄՆ-ում կցուցադրվի ամսվա սկզբին, իսկ Ճապոնիայում՝ նոյեմբերի 5-ին, Տոկիոյի միջազգային կինոփառատոնի ժամանակ: