Լիբանանի կառավարությունը որոշել է չսրել ներքաղաքական իրադրությունը և հայտարարել է, որ վեց օր շարունակվող բողոքի զանգվածային ակցիաների պատճառով արտակարգ դրություն չի հաստատի երկրում: Ավելին, վարչապետ Սաադ Հարիրին ցուցարարներին թույլատրել Է իրենց հանրահավաքներն անցկացնել Բեյրութի կենտրոնի հրապարակներում:
Միաժամանակ իշխանությունն անթույլատրելի է համարել մայրաքաղաքը նահանգների հետ կապող բոլոր հիմնական ճանապարհների արգելափակումը և ՆԳ նախարարությանը ցուցում Է տվել բացել դրանք: Այս հարցում ոստիկանությանը կաջակցի բանակը: