Իտալիայի խորհրդարանի պատգամավոր Անջելո Չիոկան Եվրախորհրդարանի արտահերթ նիստում դատապարտել է Սիրիայում թուրքական զինուժի «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունը:
Իտալացի պատգամավորը սկանդալային ելույթի ընթացքում, ի պատասխան Թուրքիայի ռազմական գործողությանը Սիրիայում` թուրք պատգամավորների նվիրած շոկոլադի տուփը ցուցադրաբար գետնին է շպրտել՝ միաժամանակ իր գործընկերներին կոչ անելով նույն կերպ էլ իրենք վարվեն բաժանված շոկոլադի տուփերի հետ:
«Ես «ո՛չ» եմ ասում այսպիսի Թուրքիային»,- ասել է պատգամավորը:
Չիոկան նշել է, որ թուրքական զինուժը կրակ է բացել քաղաքացիական անձանց ուղղությամբ և նշել, որ մարդասպաններից ու ահաբեկիչներին աջակցողներից նվեր չեն ընդունում: Շոկոլադի տուփի վրա պատկերված է եղել Թուրքիայի դրոշը: