Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնից ազատել է իր աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհդիևին, որին Ադրբեջանում համարում են նախիջևանյան կլանի գորշ կարդինալ: Սա վերջին մի քանի օրվա ընթացքում առաջին պաշտոնանկությունը չէր: Ավելի վաղ, Ալիև կրտսերը պաշտոնից ազատել էր երկու փոխվարչապետներին:
«Կարծում եմ՝ թոշակի տարիքին հասած պաշտոնյաները կհետևեն ձեր օրինակին: Համենայնդեպս, ես նման հույս ունեմ»,- ասել էր Իլհամ Ալիևը:
Փորձագիտական շրջանակները նման պաշտոնանկությունները պատահական չեն համարում: Բոլոր հեռացողները ալիևյան կլանի հավատարիմ ներկայացուցիչներ են: Կարծիքներ են հնչում, որ Իլհամ Ալիևը պատրաստվում է իշխանությունը փոխանցել կնոջը՝ ադրբեջանական մեկ այլ հզոր կլանի՝ Փաշաևների ներկայացուցիչ, առաջին տիկին և համատեղությամբ առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևային: