ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է այսօր տեղական ժամանակով ժամը 11:00-ին (Երևանի ժամանակով ժամը 19:00-ին) հայտարարություն անել թուրք-սիրիական սահմանի իրադրության վերաբերյալ:
«Մեծ հաջողություն թուրք-սիրիական սահմանին: Անվտանգության գոտին ստեղծված է: Հրադադարի ռեժիմը պահպանվեց, և մարտական գործողություններն ավարտված են: Քրդերն անվտանգության մեջ են և շատ լավ էին աշխատում մեզ հետ: Ես Սպիտակ տնից հայտարարությամբ հանդես կգամ 11:00-ին»,- գրել Է Թրամփն իր թվիթերյան էջում: