Սոչիում կայացած Պուտին – Էրդողան հանդիպումը տևել է մոտ 6 ժամ և ավարտվել հուշագրի ստորագրմամբ։
Ռուսաստանը և Թուրքիան միասին կպայքարեն ահաբեկչության դեմ Սիրիայում, կստեղծեն անվտանգության գոտու մոնիտորինգի համատեղ մեխանիզմ։ Համաձայն փաստաթղթի, կպահպանվի «Խաղաղության ակունք» գործողության ներկա ստատուս-քվոն, երկու երկրները համատեղ ուժերով կօժանդակեն փախստականների անվտանգ և կամավոր վերադարձին։