Անգլիական «Լիվերպուլի» և Եգիպտոսի ազգային հավաքականի ավագ Մոհամեդ Սալահը բրազիլացի մոդել Ալեսանդրա Ամբրոսիոյի հետ ֆոտոսեսիայի է մասնակցել ամերիկյան GQ ամսագրի համար։ Պարբերականը ֆուտբոլիստին ճանաչել է Տարվա մարդ Միջին Արևելքում։
Ֆոտոսեսիան ժամանակակից չափանիշներով շատ համեստ է ստացվել, սակայն 27-ամյա ֆուտբոլիսի հայրենիքում այն քննադատաբար է ընդունվել։ Եգիպտացիներին դուր չի եկել, որ Ալեսանդրան գրկել է Սալահին, ինչն անընդունելի է ամուսնացած տղամարդու պարագայում։