Բրիտանիայի ամենամեծ ընտանիքը շուտով կգերազանցի իր իսկ ռեկորդը: Ռեդֆորդները հայտարարել են, որ հաջորդ տարվա ապրիլին ընտանիքում համալրում կլինի: Այժմ նրանք ունեն 21 երեխա՝ 11 աղջիկ և 10 տղա: Ամուսինները որոշել են գենդերային հավասարությունը պահպանել և հավասարեցնել աղջիկների ու տղաների թիվը:
Սյուն առաջնեկն ունեցել է 14 տարեկանում, ավագ երեխաները՝ 30-ամյա Քրիսն ու 25-ամյա Սոֆին, երեքական երեխա ունեն և առանձին են ապրում: Սյուն խոստովանել է, որ դժվար է այդքան շատ երեխաների հետ և՛ ֆիզիկապես, և՛ ֆինանսապես, բայց խնդիրները նաև չեն խանգարում ընդլայնել ընտանիքը: Ամուսինները երջանիկ են: