Ռումինիայում Հայաստանի դեսպան Սերգեյ Մինասյանը հոկտեմբերի 23-ին մասնակցել է Ռումինահայոց միության նախաձեռնությամբ Ռումինիայի ակադեմիայում կազմակերպված «Հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր» խորագրով սիմպոզիումին:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել Ռումինիայի Ակադեմիայի փոխնախագահ ակադեմիկոս Ռզվան Թեոդորեսկուն, Ռումինահայոց միության նախագահ, պատգամավոր Վարուժան Ոսկանյանը և Ռումինիայում Հայաստանի դեսպան Սերգեյ Մինասյանը, որը նաև ընթերցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ռումինահայ համայնքին հղած ուղերձը։
Բանախոսները ներկայացրել են հայոց լեզվի ու հայկական մշակույթի առանձնահատկությունները և հիմնական արժեքները, ինչպես նաև ռումինահայ համայնքի պատմությունն ու կարգավիճակը:
Միջոցառման շրջանակներում բացվել է նաև ցուցահանդես, որտեղ ներկայացվել են Մատենադարանում պահվող հայ միջնադարյան որոշ ձեռագիր մատյանների պատկերազարդումներ ու մանրանկարներ, ինչպես նաև Ռումինիայի ակադեմիայի գրադարանում պահվող որոշ արխիվային փաստաթղթեր և հայերեն ձեռագրեր: